Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս տղամարդկանց համար

Ինչպիսի՞ն պետք է լինեն տղաները

Ինչպիսի՞ն պետք է լինեն տղաները

Երբեմն, երբ տղաները հանդիպում են իրենց երազած աղջկան, ամեն ինչ անում են, որ նրա ուշադրությունը գրավեն, սիրտը շահեն: Նրանք փորձում են նրանց ամեն կերպ պահել իրենց կողքին , սակայն հենց այդ ժամանակ թույլ են տալիս մի շարք սխալներ, որը պատճառ է հանդիսանում, որ աղջիկը լքի իրենց :

 

LoveYou.am-ի ընթերցողներին ենք ներկայացնում հոգեբանական մի քանի խորհուրդներ, թե ի՞նչ անել, որ ձեր երազանքների աղջիկը չլքի` Ձեզ.

 

1. Եղեք կայուն.

Երբ դուք գտնում եք ձեր երազանքների աղջկան, ինքներդ ձեզ փոխելու հակում է առաջանում, պայմանավորված նրանով, որ փորձում եք նրան ավելի շատ դուր գալ: Դուք սկսում եք լսել այնպիսի երաժշտություն, ինչպիսին նա է լսում, ուտել այն ինչ նա է ուտում, անել բաներ, որ նրան դուր է գալիս: Մի խսքով, ցույց եք տալիս, որ չունեք կայուն բնավորություն: Մի փոխեք ձեր ճաշակն ու հետաքրքրությունները, եւ այն ձեր ընկերուհու ճաշակին մի նմանեցրեք. դա մեր սխալ է, նույնիսկ այն դեպքում, եթե նա ասում է, որ ուզում է ` դու փոխվիր: Եթե դուք դա անեք, ապա նա կձանձրանա ձեզնից:

 

2. Ունեցեք նպատակ եւ հետաքրքիր կյանք.

Կանայք սիրում են այն տղամարդկանց ովքեր ունեն ձգտում եւ նպատակ, որը տարբերվում է իրենցինից: Դուք պետք է ունենաք կյանք, որում ամեն ինչ ինքնահոսի առաջ է շարժվում: Գուցե նա ցանկանա, որ դուք թողնեք ձեր ընկերներին եւ հոբբիները` հանուն իրեն, բայց հենց դա էլ կարող է պատճառ դառնալ, որ ձեզնից ձանձրանա: Գրավիչ տղամարդը ունենում է նպատակ եւ հետաքրքիր կյանք, որ մասն է դառնում կինը: Այդպիսի տղամարդը ամեն ինչ պատուհանից դեն չի նետում, եթե նրա կյանքում հայտնվում է կինը:

 

3.Չափազանց շուտ ամբողջովին մի´ նվիրվեք.

Տղամարդը ավելի շուտ է գայթակղվում հարաբերությունների սկզբնական փուլում. գրեթե միշտ տղաներն են առաջինը սիրահարվում: Եթե դուք նրան ասում եք, որ սիրում եք իրեն եւ ուզում եք հավետ նրա հետ լինեք, ապա դուք սխալ եք գործում: Կանայք սիրում են, երբ տղամարդիկ իրենցն են լինում միայն 90 %-ով, այլ ոչ թե 100%-ով:

 

4. Մի´ փոխեք այն ինչ նրան դուր չի գալիս.

Նա գերվել է կոնկրետ ձեզնով: Այն պահին երբ նա ձեզ տեսավ, գուցե դուք իքնավստահ էիք կամ մի գուցե շատ համառ: Այդքան էլ կարեւոր չէ ինչի շնորհիվ, կարեւորն այն է, որ նա ձեզ հավանել է: Մի´ փոխվեք ամբողջովին կամ մի´ դարձեք խաղալիք այն պատճառով, որ դուք սիրահարվել եք:

 

5.Մի հետապնդեք նրան.

Եթե զգում եք, որ նրան կորցնում եք, բնական ձկտում է առաջանում նրան հետապնդելու, ավելի շատ կոմպլիմենտներ եւ նվերներ անելու: Արեք հակառակը. սկսեք շփվել ուրիշ աղջիկների հետ, ուղղեք ձեր էներգիան այլ բաների վրա, եւ նա կվերադառնա: Սա կոչվում է հրում- ձգում էֆեկտ եւ շատ արդյունավետ է:

Սկզբնաղբյուր. http://www.slaq.am
Լուսանկարը. http://count-down.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

 

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ